Մամուլ 3 տարի առաջ - 08:26 18-11-2022

Շատ ուշ է անհետ կորածների հարցերով հանձնաժողովի ստեղծումը. 2 տարի է ասում եմ. Թ. Թովմասյան. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««2020-ի դաժան պատերազմից հետո ես ՀՀ կառավարությանը շարունակ նամակներ եմ հասցեագրել եւ պահանջել ձեւավորել գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողով: Ինչու՝ որովհետեւ անհրաժեշտություն կար, որպեսզի կոնկրետ մի մարմին զբաղվի գերիների եւ անհետ կորածների հարցով, այլ ոչ թե մե՛րթ ՊՆ-ն, մե՛րթ ԱԳՆ-ն, մե՛րթ ԱԱԾ-ն… Վերջին նամակը գրել եմ այս տարվա հոկտեմբերին, երբ հանդիպեցի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ:

Ի պատասխան՝ վերջապես հայտնեցին կառավարությունից, որ պատերազմից 2 տարի անց ստեղծվել է այդ հանձնաժողովը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

Հանձնաժողովի նախագահը ՀՀ ԱԱԾ տնօրենն է, որը նախօրեին հրավիրել է առաջին նիստը:
Փաստենք, որ 44-օրյա պատերազմից ավելի քան երկու տարի անց նման հանձնաժողովի ստեղծումը անչա~փ ուշացած էր, հատկապես որ, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Թագուհի Թովմասյանը, այս տարվա հունվար ամսից ադրբեջանական կողմն արգելել է Արցախի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացնել: Հավելենք նաեւ, որ, մեր տեղեկություններով, սեպտեմբերի 13-ի մեկօրյա պատերազմից հետո՝ առ այսօր, մոտ մեկ տանյակից ավելի անթաղ մարմին էլ կա»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը