Արտաքին 4 տարի առաջ - 23:23 14-02-2022

Վրաստանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

Մեկ օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել Վրաստանում։ 3,9 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել Դմանիսի շրջանի Սամեբա գյուղի մոտ՝ Հայաստանի հետ սահմանի մոտակայքում։ Այս մասին երկուշաբթի՝ փետրվարի 14-ին, հայտնել է Իլյայի համալսարանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնը։

«Այսօր Թբիլիսիի ժամանակով 16:13-ին 3,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Սամեբա գյուղի մոտ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալյասկայի ափերի մոտ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ունալասկա քաղաքից 63 կիլոմետր հարավ, որտեղ ապրում է ավելի քան 4000 մարդ։

Հաղորդվել է նաեւ, որ Ճապոնիայի հարավում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, կան տուժածներ։ Աղետի էպիկենտրոնը գտնվել է 73 հազար բնակչություն ունեցող Սայկի քաղաքից 24 կիլոմետր հեռավորության վրա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում