Արտաքին 4 տարի առաջ - 15:43 14-02-2022

Վրաստանում գիշերը գրանցվել է ևս վեց ստորգետնյա ցնցում՝ ուժեղ երկրաշարժից հետո

Վրաստանում անցյալ գիշեր գրանցվել է վեց նոր ստորգետնյա ցնցում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո, որը տեղի էր ունեցել կիրակի օրը Դմանիսի շրջանի Սամեբա գյուղի մոտ: Այս մասին այսօր հաղորդվում է Իլիի համալսարանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի կայքում։

Բոլոր վեց հետցնցումները տեղի են ունեցել Սամեբա գյուղի մոտ։ Դրանց ուժգնությունը տատանվել է 4,5-ից մինչև 3,1 մագնիտուդի սահմաններում։ Թբիլիսիում կրկնակի ցնցումներ չեն զգացվել:

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 13-ին, Վրաստանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցումներն այնքան ուժեղ են եղել, որ զգացվել են Թբիլիսիում և երկրի այլ տարածաշրջաններում։ Երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի հյուսիսային շրջաններում։ Զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում։

Ինչպես հաղորդել է Քվեմո Քարթլիի մարզի նահանգապետ Գեորգի Դոխթուրիշվիլին, Շախմարլո գյուղում, որը տեղակայված է Սամեբա գյուղից ոչ հեռու, փլուզվել է բնակելի շենքի պատը։ Դմանիսիի շրջանում մի քանի րոպեով ընդհատվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։

Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ երկրաշարժը ճաքեր է առաջացրել Բաթում քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում։ Ստորգետնյա ցնցումներից ճաքեր են հայտնվել նաև Թբիլիսիի նախկին «Քարթլի» առողջարանի վթարային շենքում, որտեղ այժմ ապրում են Աբխազիայից փախստականներ։ Այնտեղ ամբողջ գիշեր փրկարարներ են հերթապահել։

Թբիլիսիում, սակայն, իրավիճակը հանգիստ է։ Աշխատանքային շաբաթը Վրաստանի մայրաքաղաքում, չնայած ուժեղ երկրաշարժին, սկսվել է սովորականի պես։ Մետրոն և վերգետնյա տրանսպորտը գործում են սովորական ռեժիմով։ Մարդիկ դուրս են եկել աշխատանքի։ Էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը ամբողջ գիշերվա ընթացքում չի դադարել։ Բջջային հեռախոսը և ինտերնետը նորմալ աշխատում են։ «112» փրկարարական կենտրոնը դեռևս չի հաղորդել որևէ ստացված զանգի մասին՝ կապված երկրաշարժի հետ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը