Արտաքին 4 տարի առաջ - 14:44 12-02-2022

Կիևի քաղաքապետ Կլիչկոն հաստատել է քաղաքի տարհանման պլանը

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ մայրաքաղաքի իշխանությունները հաստատել են արտակարգ իրավիճակի պայմաններում քաղաքի տարհանման պլանը։

Քաղաքապետի խոսքով, պլանում նշված է անհրաժեշտ տրանսպորտի քանակը, կետերը, որտեղից տեղի է ունենալու քաղաքացիների տարհանումը և անվտանգ տարածքները։ Կլիչկոն հավելել է, որ այստեղ գլխավոր խնդիրը «ռազմական հարձակման պայմաններում դիմակայելն է» և սադրանքները կանխելը։

Նա ընդգծել է, որ այժմ Ուկրաինայի մայրաքաղաք են ժամանել տարածքային պաշտպանության բրիգադի ուժերը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահի օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է Ուկրաինայի վրա «հարձակվել» մինչև փետրվարի 20-ը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը