Արտաքին 4 տարի առաջ - 20:42 08-02-2022

Փաշինյանին Անթալիայի ֆորումին մասնակցելու հրավեր չենք ուղարկել․ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է, Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի հնարավոր մասնակցության ձևաչափի ու հատուկ ներկայացուցիչների՝ Վիեննայում սպասվող հանդիպման մասին լրագրողների հարցերին: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

«TRThaber»-ի փոխանցմամբ՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ Չավուշօղլուն ասել է հետևյալը. «Գիտնականներից և այլ հյուրերից բացի հրավերներ ենք ուղարկել հատուկ ներկայացուցիչ Ռուբինյանին և արտգործնախարարին։

Փաշինյանին հրավեր չենք ուղարկել. (երկրների) առաջնորդներին նախագահն է հրավեր ուղարկում: Նախարարի մակարդակով մասնակցությունը հաստատած երկրների թիվը հասել է 60-ի: Հայաստանից դեռ հաստատում չի եկել: Իսրայելից էլ հրավիրել ենք արտգործնախարարին և մի քանի գիտնականի, բայց դեռ հաստատում չկա»:

Հատուկ ներկայացուցիչների՝ Վիեննայում սպասվող հանդիպման վերաբերյալ էլ Չավուշօղլուն նշել է. «Հայաստանն է այդպես ցանկացել: Հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել են 2-րդ հանդիպումը կամ Վիեննայում, կամ Ժնևում անցկացնել: Պարոն Սերդարի հետ խոսեցինք, խորհրդակցեցինք. գիտեք, որ Ժնևում անցյալում անհաջողություն է եղել, որպեսզի նույն շարունակությունը չունենա, որոշեցինք Վիեննան լինի»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը