87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Արտաքին 4 տարի առաջ - 18:52 07-02-2022

Facebook-ն ու Instagram-ը կարող են անհետանալ Ուկրաինայից

Facebook և Instagram սոցիալական ցանցերը կարող են դադարեցնել աշխատանքը Եվրոպայի տարածքում և, մասնավորապես, Ուկրաինայում։ Այս մասին ասվում է ընկերության ամենամյա հաշվետվության մեջ, որը փոխանցվել է ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին։

Meta-ն պնդում է, որ տարբեր մայրցամաքներում տվյալների մշակումը վճռորոշ նշանակություն ունի իր բիզնեսի համար: Բայց միևնույն ժամանակ եվրոպական նոր օրենքները պահանջում են, որ օգտատերերի տվյալները պահվեն բացառապես եվրոպական սերվերներում, իսկ Meta-ն չի համապատասխանում այս պայմանին։

Նշվում է, որ երկու սոցցանցերի փակման հետևանքները բացասաբար կանդրադառնան ձեռնարկությունների եկամուտների վրա, քանի որ շատ ընկերություններ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ուկրաինայում, հենվում են Facebook-ում և Instagram-ում գովազդի վրա։