Արտաքին 4 տարի առաջ - 16:32 07-02-2022

Տոկաևը վերջնականապես զրկեց Նազարբաևին ԱԽ-ում նախագահությունից

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է փաստաթուղթ, ըստ որի՝ չեղարկվում է երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախագահությունը հանրապետության Անվտանգության խորհրդում և Ժողովրդի ասամբլեայում։

Ստորագրվել են նաև փոփոխություններ, որոնց համաձայն՝ այլևս չի պահանջվում Նազարբաևի հետ համաձայնեցնել արտաքին և ներքին քաղաքականության հիմնական ուղղությունները։

Նազարբաևը կշարունակի կրել ազգի առաջնորդի կարգավիճակը և իրավունք կունենա ելույթ ունենալ խորհրդարանի առջև, մտնել Սահմանադրական խորհրդի կազմում և լինել պատվավոր սենատոր։ Նրա մնացած բոլոր կարգավիճակները փոխանցվել են Տոկաևին։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը