Արտաքին 4 տարի առաջ - 15:28 07-02-2022

Սլովակիայի, Չեխիայի և Ավստրիայի ԱԳ նախարարները ժամանել են Դոնբաս

Սլովակիայի, Չեխիայի և Ավստրիայի արտգործնախարարներ Իվան Կորչոկը, Յան Լիպավսկին և Ալեքսանդր Շալենբերգը ժամանել են Դոնբաս։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ավստրիայից, Սլովակիայից և Չեխիայից իմ գործընկերները այժմ միասին գտնվում են Ստանիցա Լուգանսկայայում (բնակավայր Լուգանսկի շրջանի շփման գծում)»,- հաղորդել է Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Կուլեբան հավելել է, որ Դոնբասում օտարերկրյա դիվանագետները կարող են «տեսնել ռուսական ագրեսիայի հետևանքները և դրանք հաղթահարելու Ուկրաինայի ջանքերը»։ Նրա խոսքով, փետրվարի 8-ին բոլոր երեք նախարարները կմեկնեն Կիև։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է