Արտաքին 4 տարի առաջ - 09:27 07-02-2022

Western Union-ը դադարեցնում է Ռուսաստանի ներսում փոխանցումների իրականացումը

Ամերիկյան Western Union ընկերությունը, որը մասնագիտացած է դրամական միջնորդության ծառայությունների մատուցման մեջ, որոշել է 2022թ.-ի ապրիլի 1-ից դադարեցնել գործարքների իրականացումը Ռուսաստանի ներսում։

RBC-ի փոխանցմամբ, Western Union-ն այս քայլին է գնացել ցածր պահանջարկի պատճառով։ Շուկայում ընկերությունը ստիպված է մրցակցել բանկային քարտերով փոխանցումների և արագ վճարման համակարգերի հետ։ Ընդ որում, անդրսահմանային փոխանցումները կիրականացվեն սովորական ռեժիմով։

Ընկերության նամակում պարզաբանվում է, որ Western Union-ն այժմ կենտրոնանալու է դրամական փոխանցումների միջազգային ծառայությունների վրա։ Նախատեսվում է ստեղծել հարթակ, որը թույլ կտա հաճախորդներին արագ և բոլոր նորմաիվ պահանջներին համապատասխան փոխանցում կատարել արտերկիր:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան