Արտաքին 4 տարի առաջ - 00:05 07-02-2022

Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգումն ավարտվում է․ aliq.ge

Հայաստանի սահմաններից դուրս գործող միակ պետական հայկական թատրոնն աշխարհում՝ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնն առաջիկայում ամբողջությամբ հիմնանորոգված շենքում կբացի իր դռները, գրում է Ալիք մեդիան:

Վերջերս թատրոնի գեղարվեստական ղեկավար վերանշանակված Արմեն Բայանդուրյանն «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է՝ անձնակազմով պատրաստվում են թատրոնի շենքի բացմանը, նախատեսվում է բեմադրել ռուս գրող Նիկոլայ Գոգոլի «Ռեվիզոռը» և Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, որի համար հրավիրվել է Հայաստանի ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը։

Շուրջ երեք տարի տևած շինարարությունը, սակայն, չի խաթարել թատրոնի աշխատանքները․ հյուրախաղերով եղել են ինչպես Վրաստանի մի շարք համայնքներում, այնպես էլ տարբեր երկրներում, որտեղ ըստ տնօրեն Բայանդուրյանի՝ շատ լավ են դիմավորել և ներկայացումներն անցել են լեփ լեցուն դահլիճներում։

«Ինչպես ստացիոնարում էինք խաղում մեր ներկայացումները, այնպես էլ շենքից դուրս թատրոնը գործել է»,-ասում է Բայանդուրյանը՝ հավելելով, որ այս ընթացքում տարբեր բեմերում մոտ 50 ներկայացում է բեմադրվել։

Բայանդուրյանը հույս է հայտնում, որ Թբիլիսիից բացի, հայաբնակ շրջաններում ևս հանդիսատեսն ակտիվ կլինի, իսկ դահլիճները՝ լեփ լեցուն:
Հիշեցնենք, որ թատրոնի շենքի շինարարությունը սկսվել էր դեռևս 2019-ի հունվարին։ Այն իրականցվում է Վրաստանի նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Քարթու գրուպ» հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը 166 տարեկան է։ Այն հիմնադրվել է 1856-ին։ Հավլաբարում գտնվող ներկայիս շենքում թատրոնը սկսել է գործել 1937-ից, իսկ մինչ այդ ներկայիս Շոթա Ռուսթավելու անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում էր, որտեղ գործում էր նաև վրացական թատրոնը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:48 Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած․ Շարմազանովը՝ իշխանությանը
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
20:24 Ավելի քան 100 կոնգրեսական կոչ է արել Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր