Արտաքին 4 տարի առաջ - 23:06 06-02-2022

ԱՄՆ-ում պատրաստվում են «պաշտպանել ժողովրդավարությունը» Պուտինի և Սի Ծինփինի հայտարարությունից հետո

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է կրկնապատկել «ժողովրդավարությունները պաշտպանելու» իր ջանքերը: Նա նման հայտարարություն է արել CNN-ի եթերում։

Հաղորդավարը դիվանագետին հարցրել է, թե «ժողովրդավարության համար ինչ կարող է նշանակել Ռուսաստանի և Չինաստանի միջև գործընկերության ամրապնդումը»։

«Մենք տեսել ենք, թե ինչպես է ժամանակի ընթացքում ամրապնդվել այս գործընկերությունը: Եվ դա աշխարհի բոլոր ժողովրդավարություններին ասում է, որ մենք պետք է կրկնապատկենք ժողովրդավարությունները պաշտպանելու և ժողովրդավարության վրա հարձակումներից պաշտպանվելու մեր ջանքերը, որտեղ էլ որ դրանք լինեն»,- պատասխանել է Թոմաս-Գրինֆիլդը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումն ամրապնդեց «հանուն ժողովրդավարական արժեքների պայքարը շարունակելու Վաշինգտոնի վճռականությունը՝ լինի դա ՄԱԿ-ում, Ուկրաինայում, թե աշխարհի մեկ այլ վայրում»,- ասել է նա: