Ներքին 4 տարի առաջ - 16:29 20-05-2022

Ժողովրդավարությունը երբեք կատարյալ լինել չի կարող. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում ունեցած ելույթում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լիլ Թրեյսին վերահաստատեց այն միտքը, որ ԱՄՆ-ն ճանաչում է ԼՂ բնակչության դերակատարումը՝ իր ապագան որոշելու հարցում։

«Այսօր նաև հայկական ժողովրդավարության ֆորումին և մենք տեսնում ենք օրինակ, թե ինչպես են խոչընդոտում լրագրողների աշխատանքը, որ չեն կարողանում լրագրողների աշխատանքը լուսաբանել, մենք տեսնում ենք ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ կիրառվող այսօրվա գործողությունները, նաև այսօր ոստիկանների՝ ցուցարարների նկատմամբ կիրառվող գործողությունները», - ասել է դեսպանը։

Լրագրողի հարցին, թե շատերը կարծում են, որ դեսպանը երկակի ստանդարտներ է կիրառում, ի պատասխան՝ ԱՄՆ դեսպանն ասաց. «Նախ թույլ տվեք չհամաձայնել, որ մենք լռում ենք, արդեն իսկ մեր կողմից արձագանք եղել է, Վաշինգտոնից նույնպես, մենք կոչ ենք արել ոստիկանությանը պատշաճ գործելակերպ դրսևորել, անհարկի ուժ չկիրառել, բացի այդ՝ մյուս կողմից էլ կոչ ենք ցուցարարներին խաղաղ ձևով իրենց ցույցը և բողոքի ակցիան իրականացնել։ Մենք կոչ ենք անում փողոց դուրս եկած բոլոր ցուցարարներին, ոստիկաններին, որ նրանք հարգանք դրսևորեն այդ իրադարձությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ, որոնք կատարում են իրենց պաշտոնական պարտականությունները»։

Այս առնչությամբ դեսպանը նաև հավելեց․ «Ինչքանով որ տեղյակ եմ, որոշ բողոքներ են եղել դեպքերի վերաբերյալ, և ոստիկանության կողմից պատրաստակամություն կա այդ բողոքներով քննություն իրականացնելու համար, և դա է հենց ժողովրդավարությունը։ Ինչպես իմ ելույթում նշեցի, ժողովրդավարությունը երբեք կատարյալ լինել չի կարող»։

Տեսանյութը՝ քիչ անց։


Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան