Ուղիղ եթեր
Խոսք 4 տարի առաջ - 21:27 05-02-2022

Հայը չի կարող նման բան անել. քաղաքացիները՝ մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի մասին

Օրեր առաջ Երևանի մանկապարտեզներից մեկում դայակների և դաստիարակների կողմից երեխային բռնության ենթարկելու դեպքով քրեական գործ էր հարուցվել, որը մեծ աղմուկ հանեց։ Ոստիկանությունից փոխանցել էին, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 7-րդ կետի հատկանիշերով, այն է` խոշտանգում, որը կատարվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով: Ծնողը հաղորդում է տվել, որ 2019 թ․ մարտից մինչև 2021 թ․ հոկտեմբերի 14-ը դուստրը՝ Է. Ու-ն հաճախել է Երևան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.-ն և դաստիարակներ Ի. Ա․-ն և Ա. Կ.-ն, հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը, պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս՝ պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով, երկաթե տաք խաղալիքով այրել են երեխայի կրծքավանդակը, հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի հետևանքով երեխային պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք:

Oragir.news-ը քաղաքացիներից հարցում արեց՝ պարզելու, թե հավատո՞ւմ են, որ նման դեպք է տեղի ունեցել։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ