Միտք 4 տարի առաջ - 12:07 01-02-2022

Իսկ պաղպաղակ ուտելո՞ւ է

Այսօրվանից մի կարճ ժամանակով ՀՀ նախագահ է աշխատելու ԱԺ նախագահը՝ Ալեն Սիմոնյանը։

Մինչև կընտրեն նոր նախագահ, որը պաշտոնապես կփոխարինի Արմեն Սարգսյանին, մենք պետք է բավարարվենք Ալեն Սիմոնյանի ներկայությամբ ՀՀ նախագահի աթոռին։ Այսօր Ազգային ժողովի կայքը տարածեց հայտարարություն, որ ՀՀ ԱԺ նախագահը ստորագրել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը, որին հետևեց Ալեն Սիմոնյանի՝ այդ պաշտոնը ժամանակավորապես ստանձնելու վերաբերյալ որոշումը։

Ալեն Սիմոնյանին այս ընթացքում շատ բարդ փորձություններ են սպասվում։ Նա պետք է կարողանա այնպես փոխարինել Արմեն Սարգսյանին, որ հանրությոնը՝ երեխաները, ֆիզիկոսները, արաբ շեյխերը, աշխարհառչակ գիտնականներն ու գործարարները նախկին նախագահի բացակայությունը շատ չզգան։ Սա հեշտ գործ չէ Ալեն Սիմոնյանի պես երիտասարդ ու ոչ գիտական գործչի համար։

Նա պետք է կարողանա երեխաներին հյուրընկալել իր մոտ և բակում նստած՝ նրանց հետ պաղպաղակ ուտել, պետք է ուղերձներ հղի աշխարհով մեկ տարբեր երկրների ղեկավարներին ու բացատարի, թե որն է կայուն պետություն ունենալու գաղտնիքը, ֆիզիկայից ու գիտական բաներից պիտի խոսի տեսակոնֆերանսների ժամանակ, տեղերի արանքում պետք է դժգոհություն հայտնի երկրում տիրող քաղաքական ճգնաժամի վերաբերյալ, հետո պետք է նորից երեխաներին հյուրընկալի իր մոտ, նրանց հետ պարի, զիլինա խաղա, բարբեքյու պատրաստի։

Սրանք բաներ են, որոնք հեշտ չէ իրագործել։ Այս հարցում Արմեն Սարգսյանն անգերազանցելի էր։ Ալեն Սիմոնյանը հիմա պետք է լուրջ պարապի, նայի նախկին նախագահի ելույթները, որ կարողանա որոշ չափով կրկնօրինակել նրան, մինչև հաջորդ՝ իսկական նախագահը կստանձնի իր լիազորությունները։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին