Արտաքին 4 տարի առաջ - 15:17 31-01-2022

Վրաստանն ԱՄՆ-ից կգնի Javelin հակատանկային համալիրների նոր խմբաքանակ

Վրաստանի կառավարությունը ԱՄՆ-ից Javelin հակատանկային համալիրների նոր խմբաքանակ՝ 30 մլն դոլար արժողությամբ, գնելու որոշում է կայացրել: Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը կառավարության նիստի արդյունքներով։

«Վրաստանի պաշտպանության ուժերի պաշտպանունակությունն ամրապնդելու և հակատանկային հնարավորությունները բարելավելու նպատակով կառավարությունն աշխատում է Javelin շարժական հակատանկային հրթիռային համակարգերի լրացուցիչ խմբաքանակ գնելու ուղղությամբ: Ինչպես հայտնի է, 2021 թ. ԱՄՆ Դեպարտամենտը որոշում է կայացրել Վրաստանին 30 մլն դոլարով Javelin համակարգերի հնարավոր վաճառքի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ, փոխանցում է «Գրուզիա օնլայնը»։

Վրաստանի կառավարությունը նախատեսում է զենքը գնել պարզեցված կարգով՝ բյուջեից ուղղակի փոխանցումով, հավելել են մամուլի ծառայությունից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում