Արտաքին 4 տարի առաջ - 13:55 31-01-2022

Հետաքննությունը հաստատել է Նիկոլայ II-ի ընտանիքին միաժամանակ գնդակահարելու փաստը

ՌԴ ՔԿ-ի նախագահին առընթեր հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, արդարադատության գեներալ-մայոր Մարինա Մոլոդցովան հայտարարել է, որ Ռոմանովների թագավորական ընտանիքի անդամների մահվան հետաքննությունը լիովին հաստատել է փաստը, որ նրանք բոլորը գնդակահարվել են միաժամանակ, Իպատիևի տանը, Եկատերինբուրգում: Այս մասին նա խոսել է «Ռոմանովների գործը: Հետաքննությունը պարզել է» ֆիլմում, որի պրեմիերան կայացել է ռուսական Առաջին ալիքով։

«Որոշ հետազոտողներ կարծում են, որ 11 հոգի, որոնց գնդակահարել են, նաև մահապատիժն իրականացնողները չէին կարող տեղավորվել այդքան փոքր սենյակում: Բայց վկաների հարցաքննությունից և այդ իրադարձության ականատեսների հիշողություններից մենք գիտենք, թե ինչպես են կանգնած եղել կայսեր ընտանիքի անդամները, նրանց մտերիմները, ինչպես նաև նրանց գնդակահարող ջոկատի անդամները։ Ընդ որում, սենյակի դռները բաց են եղել և դռան շեմին նրանք կանգնած են եղել երկու կամ գուցե նույնիսկ երեք շարքով»,- ասել է Մոլոդցովան:

Նրա խոսքով, լիովին հաստատվել է փաստը, որ Նիկոլայ II-ի ողջ ընտանիքը և ինքը՝ կայսրը, գնդակահարվել են նույն օրը, նույն ժամին։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին