Արտաքին 4 տարի առաջ - 11:53 31-01-2022

Google-ը WhatsApp-ին կզրկի կարևոր գործառույթից

Google-ը Android-ով աշխատող WhatsApp-ի օգտատերերին կզրկի չատերի պահուստային կրկնօրինակների անսահմանափակ պահեստավորման հնարավորությունից, հաղորդում է WABetaInfo կայքը։ Այժմ բոլոր պահպանված հաղորդագրությունները տեղ կգրավեն, ինչպես մեդիաֆայլերը:

Google-ի քաղաքականության փոփոխությունների մասին տեղեկություն է հայտնաբերվել մեսենջերի բետա-տարբերակներից մեկի ծածկագրում։ Դրանում հիշատակվել է գործառույթի առկայությունը, որը Google Drive-ում տարածք խնայելու համար թույլ է տալիս որոշ հաղորդագրություններ ջնջել:

Նորարարության թողարկումից հետո Google Drive-ը օգտատերերին կզգուշացնի WhatsApp-ի չատերի կրկնօրինակների պահպանման սահմանագծին հասնելու մասին։

Դեռ հայտնի չէ, թե փոփոխությունները երբ ուժի մեջ կմտնեն։

Չատերի կրկնօրինակների անսահմանափակ պահպանման հնարավորությունը հասանելի է միայն Android սարքերի օգտատերերին: Apple-ը iPhone-ի սեփականատերերին նման գործառույթ չի տրամադրել:

Google-ն արդեն հրաժարվել է լուսանկարների պահպանման համար Google Photos ծառայությունում անվճար տարածք տրամադրելուց:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին