Արտաքին 4 տարի առաջ - 13:13 30-01-2022

Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան վերընտրվել է նախագահի պաշտոնում

Իտալիայի խորհրդարանը նոր ժամկետով վերընտրել է նախագահ Սերջիո Մատարելային։ Ձայների հաշվարկը հեռարձակվում է Ազգային խորհրդարանի ստորին պալատի կայքում։

Քվեարկությունը շարունակվում է, սակայն Մատարելլան արդեն հավաքել է հաղթելու համար անհրաժեշտ 505 ձայնը։

Ընդ որում, Իտալիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը չէր բացահայտել առաջատար կամ հաղթող, քանի որ քվեաթերթիկների ճնշող մեծամասնությունը դատարկ էր։

Ֆորմալ առումով ոչ ոք չի հավակնում Իտալիայի նախագահի պաշտոնին։ Երկրում ընդունված պրակտիկայի համաձայն՝ ընտրողները քվեաթերթիկում իրենք են գրում դիմողի անունը։ Նախագահ դառնալու համար անհրաժեշտ է քվեարկության առաջին երեք փուլերում հավաքել ձայների մեծամասնություն (երկու երրորդը), քվեարկության չորրորդ փուլից սկսած՝ բավական է ստանալ բացարձակ մեծամասնություն (ավելի քան 50%)։ Նախագահի ընտրությունը տարբեր քաղաքական կուսակցությունների պայմանավորվածությունների արդյունք է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը