Արտաքին 4 տարի առաջ - 13:03 29-01-2022

Բայդենը կատու է պահում Սպիտակ տանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տուն է բերել Ուիլոու անունով կատվին։ Այս մասին նա գրել է իր Twitter-ում։

Բայդենը կատվին անվանել է իր կնոջ՝ Ջիլի հայրենի Ուիլոու-Գրոուվ քաղաքի պատվին: Տեղական լրատվամիջոցները գրել են, որ կենդանին երկու տարեկան է։

Ջո Բայդենի և կատվի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2020թ.-ին Փենսիլվանիայում, նախընտրական հանրահավաքի ժամանակ, երբ կատուն բարձրացել է բեմ:

Ուիլոուն վերջին տասը տարվա ընթացքում Սպիտակ տանը բնակություն հաստատած առաջին կատուն է։ Նախկինում այստեղ բնակվել է նախագահ Ջորջ Բուշի Ինդիա անունով կատուն, որն անկել է 2009թ.-ին:

Սակայն այս պահին Ուիլոուն Սպիտակ տանը բնակվող միակ ընտանի կենդանին չէ։ Դեկտեմբերից Բայդենը Կոմանդեր անունով շան ձագ է պահում, չնայած որ Մեյջեր անունով հովվաշուն ուներ։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին