Ուղիղ եթեր
Մշակույթ 3 տարի առաջ - 23:39 30-11-2022

Ի՞նչ է պետք ինձ կյանքում. մի ծեր կատու` իր ձագերով

1836 թվականի նոյեմբերի 30-ին ծնվել է ամերիկացի գրող, երգիծաբան, լրագրող, հրատարակիչ, դասախոս, հասարակական գործիչ Մարկ Տվենը։ Նրա «Թոմ Սոյերի արկածները» և «Հեքլբերի Ֆիննի արկածները» վեպերը կարդում են բոլորը` մեծից փոքր, կամ... գրեթե բոլորը։
Մարկ Տվենի «Հեքլբերի Ֆինի արկածները» հաճախ անվանում են «Ամերիկյան մեծ վեպ»։ Ամերիկացի մյուս մեծ գրողը` Էռնեստ Հեմինգուեյը վստահեցնում էր, որ ողջ ժամանակակից գրականությունը ծնվել է հենց «Հեքլբերի Ֆինի արկածները» վեպից: Ուիլյամ Ֆոլքները Մարկ Տվենին անվանում էր «առաջին իսկական ամերիկացի գրող» և պնդում, որ մնացած բոլորը պարզապես նրա հետևորդներն ու ժառանգներն են։



Մարկ Տվենի համար աշխարհի ամենաիդեալական արարածները կատուներն էին։ «Եթե մարդը սիրում է կատուներ, ես` առանց ավելորդ ծեսերի, անմիջապես դառնում եմ նրա ընկերն ու բարեկամը», - գրում է ամերիկացի գրողը։ Նա նույնիսկ չէր թաքցնում, որ ավելի շատ սիրում է կատուներին, քան մարդկանց։
«Եթե հնարավոր լիներ մարդուն խաչասերել կատվի հետ, ապա դա կբարելավեր մարդու ցեղատեսակը, բայց կվնասեր կատվայինը», - համոզված էր Տվենը։



Գրողի կյանքում, չի եղել մի այնպիսի ժամանակահատված, երբ նա ապրեր առանց կատուների ընկերակցության։ Նա միշտ շրջապատված է եղել այս քմահաճ, ինքնավստահ ու կամային կենդանիներով։ Մարկ Տվենը հավատացնում էր, որ առանց կատվի տունը տուն չէ, այլ միայն ժամանակավոր կացարան։ «Բացի այն կնոջից, որին պաշտում եմ, էլ ի՞նչ է պետք ինձ կյանքում. կատու, մի ծեր կատու իր ձագերով», - խոստովանել է ամերիկացի գրողը ու միշտ հենց այդպես էլ ապրել է իր սիրելիների հետ։
Տարբեր ժամանակներում Մարկ Տվենը մի տանիքի տակ համերաշխ ապրել է 19 կատուների հետ։ Նրանցից յուրաքանչյուրն ունեցել է իր յուրօրինակ անունը. Բեղզեբուղ, Ապոլինարիս, Սատանա, Սին, Բուֆալո Բիլլ, Զրադաշտ, Պաղեստին, Չատերբոքս և այլն։
Մարկ Տվենի կատուների մեջ կային, նույնիսկ, վարժեցվածները։ Նրանք զանգի ձայնը լսելով` բարձրանում էին աթոռին, «քնելու» հրամանով` ձևացնում էին, թե քնած են։ Տվենի գլխավոր «սերը»` Բամբինո կատուն էր, որը հայտնվեց նրա կյանքի վերջին տարիներին։ Բամբինոն թաթը ջրի մեջ թրջելով հանգցնում էր մոմի լույսը։ Գրողն այնքան էր հպարտանում Բամբինոյի այս հմտությամբ, որ նրա հյուրերը չէին կարող հեռանալ տանից առանց այս զվարճալի ներկայացումը նայելու։



Բնականաբար, կատուների թեման չէր կարող դուրս մնալ նաև գրողի ստեղծագործությունից։ «Թոմ Սոյերի արկածները» վեպում մի հատված կա կատվի մասին, որտեղ Թոմը` թախծող այդ տղան կերակրում է կատվին դեղամիջոցով` հույս ունենալով, որ այդ կերպ կկարողանալ «բուժել» իր տխրությունը։ Սակայն, փորձարկումն ավարտվում է խեղճ կենդանու` դեղի ազդեցությամբ «ճարպկորեն պարով»: Հետագայում Մարկ Տվենը գրել է, որ այս պատմությունը իրական է և պատահել է հենց իր հետ, երբ նա դեռ փոքր տղա էր։

Մարկ Տվենի մահից հետո լույս տեսավ «Կատուների մասին. Մարկ Տվենի երկու պատմությունները» փոքրիկ գիրքը, որտեղ ընդգրկված էին կատուների մասին այն պատմությունները, որոնք գրողը գիշերը քնելուց առաջ պատմում էր իր դուստրերին։

Նաիրա Եղիազարյան


Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին