Ավելին 4 տարի առաջ - 20:16 28-01-2022

Բրիտանիայում տղամարդն առանց վարորդական իրավունքի մեքենա է վարել 72 տարի

Մեծ Բրիտանիայի Նոթինգհեմ քաղաքում ոստիկանությունը բերման է ենթարկել մի վարորդի, որը, ինչպես պարզվել է, 72 տարի մեքենա է վարել առանց վարորդական իրավունքի։ Այդ մասին գրում է Metro-ն։

Տղամարդն այժմ 84 տարեկան է։ Նա սկսել է մեքենա վարել 12 տարեկանից։

Նրա մեքենան կանգնեցրել են սուպերմարկետի կայանատեղիում։ Այս դեպքը բրիտանացու առաջին բախումն է եղել ոստիկանների հետ։

Թոշակառուի խոսքով՝ ինքը միշտ ուշադիր է եղել և զգույշ է վարել՝ պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները։ Նաև տղամարդը երբեք վթարի չի ենթարկվել և ինքն էլ արտակարգ իրավիճակներ չի ստեղծել։

Դեռ հայտնի չէ, թե ինչ պատիժ է սպասվում իրավախախտին։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է