Արտաքին 4 տարի առաջ - 16:54 28-01-2022

Ղազախստանի նախագահը վերընտրվել է իշխող կուսակցության նախագահի պաշտոնում

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վերընտրվել է Nur Otan կուսակցության նախագահի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է Informburo.kz-ն։

Տոկաևին ընտրելու առաջարկն արել է առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որը Nur Otan կուսակցությունում իր լիազորությունները փոխանցել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին 2021 թվականի նոյեմբերի 23-ին։

Կուսակցության կանոնադրության համաձայն՝ նախագահը ղեկավարում է կուսակցության աշխատանքները, համակարգում է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի (ստորին պալատի) կուսակցության պատգամավորական խմբակցության աշխատանքը, կուսակցության պատգամավորական խմբակցության միջոցով նախաձեռնում է Մաժիլիսում կառավարությանն ու նրա անդամներին անվստահություն հայտնելու հարցը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում