Արտաքին 4 տարի առաջ - 15:04 28-01-2022

Լավրովը նախկին ԽՍՀՄ երկրների ռուսներին մաղթել է մնալ այնտեղ, «որտեղ ծնվել են»

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը խոսել է հետխորհրդային երկրներից էթնիկ ռուսների վերադարձի մասին։ Նա նրանց մաղթել է մնալ այնտեղ, «որտեղ ծնվել են»։

«ԱՊՀ բոլոր երկրների շահերից է բխում, որ նորանկախ պետությունների բոլոր քաղաքացիները մնան այնտեղ, որտեղ ծնվել են և որտեղ բնակություն են հաստատել»,- լրագրողներին ասել է Լավրովը:

Միաժամանակ նա ընդգծել է, որ այդ երկրներում ռուսները չպետք է ենթարկվեն խտրականության։ Նրա խոսքով, ինքը կնախընտրեր, որ ռուսները «հանգիստ ապրեն ու բարգավաճեն Ղազախստանում և մնացած բոլոր հանրապետություններում»։ Սակայն Ռուսաստանը կշարունակի աշխատանքը քաղաքացիության ստացման պարզեցման ուղղությամբ նրանց համար, ովքեր կցանկանան վերադառնալ։

Լավրովը նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է մեծացնել «փափուկ ուժի» կիրառումը՝ այլ երկրներում ռուսների իրավունքները պաշտպանելու համար։ Նա նշել է, որ հետխորհրդային երկրներում իրենց ազգային ինքնությունը որքան հնարավոր է շուտ հաստատելու ձգտումը կապված է «էքսցեսների» հետ։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին

Ձեզ գուցե հետաքրքրի