Արտաքին 4 տարի առաջ - 11:56 28-01-2022

COVID-ը կարող է շաքարային դիաբետի զարգացման պատճառ դառնալ՝ հատկապես երեխաների շրջանում

Կորոնավիրուսով վարակվելը զգալիորեն մեծացնում է շաքարային դիաբետի զարգացման վտանգը, ընդ որում՝ բառացիորեն մի քանի շաբաթվա ընթացքում, COVID-19-ի առաջին ախտանիշների ի հայտ գալուց հետո։ Վտանգը հատկապես մեծ է մինչև 18 տարեկան երեխաների համար:

Այս թեմայի վերաբերյալ կատարված մի քանի ուսումնասիրություններից հետո նման եզրահանգման են եկել ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների գիտնականներ:

Դրանցից մեկի հեղինակները հաշվարկել են, որ համավարակի միայն առաջին ամիսներին Չինաստանում, Իտալիայում և ԱՄՆ-ում կորոնավիրուսի կասկածանքով հոսպիտալացված հիվանդների բուժման ընթացքում նաև առաջին անգամ շաքարային դիաբետ է ախտորոշվել գրեթե յուրաքանչյուր յոթերորդին:

ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) վերջին տվյալների համաձայն, կորոնավիրուսով վարակված երեխաների շրջանում վարակվելուց հետո հաջորդ ամսվա ընթացքում շաքարային դիաբետի զարգացման վտանգն ավելանում է ավելի քան 2.5 անգամ։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին