Մամուլ 4 տարի առաջ - 08:46 28-01-2022

Կաթնամթերքի շուկայում լորջ գնաճ է լինելու. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Կաթնամթերքի շուկայում առաջիկայում լուրջ գնաճ է լինելու. այս մասին բանավոր զրույցներում զգուշացնում են տնտեսվարողները։ Սրան նպաստելու է նաեւ փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը։ Տեղեկացնենք, որ փետրվարի 1-ից բաժանորդները միջինը 4,7 դրամով ավելի կվճարեն սպառած յուրաքանչյուր կՎտ*ժ-ի համար։

Ըստ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման՝ ամսական մինչև 200 կիլովատտ հոսանք սպառողների համար սակագինը կբարձրանա 1,5 դրամով, 200-400 կՎտ*ժ սպառողների համար՝ 3,5, իսկ 400 կՎտ*ժ-ից ավելի էլեկտրաէներգիա սպառողները 5,5 դրամ ավելի կվճարեն։ Կաթնամթերքի բարձր գների մասին չեն դադարում դժգոհել նաեւ քաղաքացիները։

Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ կաթնամթերքի, պանրի շուկայում 2021 թվականի դեկտեմբերին, 2020թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ, գրանցվել է 11.2 տոկոս գնաճ։ Իսկ, ահա, նախորդ տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, կաթնամթերքն ու պանիրը թանկացել են 1.6 տոկոսով:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախորդ տարվա դեկտեմբերին, 2020 թվականի դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է կաթնաշոռի 6.9, իսկ պանրի՝ 13.4 տոկոս գնաճ։ Միայն նախորդ տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, կաթնաշոռի գինը բարձրացել է 1.1, իսկ պանրինը՝ 2.8 տոկոսով։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը