Ավելին 4 տարի առաջ - 21:59 27-01-2022

Բրեդ Փիթը հանդիպում է իր հարևանուհու հետ

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթին նկատել են Լոս Անջելեսում իր հարևանությամբ ապրող փոփ երգչուհի Լյուկե Լիի ընկերակցությամբ։ Այդ մասին գրում է The Sun-ը։

Լրատվամիջոցի աղբյուրի համաձայն՝ Փիթը Լիի հետ հանդիպում է արդեն վեց ամիս։

Առաջին անգամ նրանց հարաբերությունները քննարկվել են երգչուհու հայրենիքում՝ Շվեդիայում։

Անցյալ շաբաթ նրանց նկատել է The Sun-ի աղբյուրը Հոլիվուդի շքեղ իտալական ռեստորաններից մեկում:

«Դա Լյուկեն էր: Նրանք միասին ճաշում էին»,- ասել է աղբյուրը:

Նաև, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, երգչուհին 35 տարեկան է, նա ունի 6-ամյա որդի Դիոնը՝ պրոդյուսեր Ջեֆ Բասկերի հետ նախկին հարաբերություններից։

Լյուկեն իր շքեղ՝ 1,85 մլն դոլարանոց տունը գնել է 2018 թվականին։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում