87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ավելին 5 տարի առաջ - 19:34 29-10-2021

Բրեդ Փիթը դատարանում կրկին պարտվել է Անջելինա Ջոլիին

Կալիֆոռնիայի Գերագույն դատարանը մերժել է Բրեդ Փիթի բողոքարկումը, որը վերաբերում էր Անջելինա Ջոլիի հետ դերասանի՝ խնամակալության գործով դատավարությանը։ Այս մասին գրում է People-ը։

Սեպտեմբերին Փիթի փաստաբանները միջնորդություն ներկայացրին Գերագույն դատարան այն բանից հետո, երբ դատավոր Ջոն Օդերքիրքը որակազրկվեց՝ փաստացիորեն չեղյալ հայտարարելով նախկին որոշումը, որը Փիթին ավելի շատ ժամանակ էր տալիս նախկին զույգի հինգ անչափահաս երեխաների հետ շփվելու համար:

Չորեքշաբթի օրը Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել վերաքննիչ դատարանի՝ որակազրկման որոշումը՝ պարզապես նշելով.

Խնամակալության պայմաններն այժմ համապատասխանում են 2018 թվականի նոյեմբերի համաձայնագրին՝ նրանց անչափահաս երեխաների՝ 17-ամյա Պաքսի, 16-ամյա Զախարայի, 15-ամյա Շայլոյի և 13-ամյա երկվորյակներ Վիվիենի և Նոքսի նկատմամբ: