Ներքին 4 տարի առաջ - 20:32 27-01-2022

Վանդալիզմ Հադրութում. ադրբեջանցիները հանել են Սպիտակ Խաչ եկեղեցու գմբեթի խաչը

Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության և հայկական հետքերի ոչնչացման քաղաքականությունը: Այդ մասին գրում է war.karabakhrecords.info կայքը։

Աղբյուրը նշում է, որ Արցախի օկուպացված տարածքներում 2020 թվականի վերջից Ադրբեջանի կողմից իրականացված մշակութային ցեղասպանության օրինակներին ավելացել է Հադրութի շրջանի Վանք գյուղի Սպիտակ Խաչ եկեղեցին։ Սոցցանցերի ադրբեջանական հատվածում տարածված տեսանյութի կադրերից պարզ է դառնում, որ ադրբեջանցիները խաչը հանել են եկեղեցու գմբեթից։ Բացի դրանից՝ տաճարը վերակառուցելու պատրվակով, բացի խաչից, ադրբեջանական կողմը քանդել է նաև եկեղեցու տանիքը։

Այս բոլոր գործողությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը փորձում է իսպառ ջնջել հայկական մշակույթի հետքերը տարածաշրջանում՝ հերթական հայկական եկեղեցի ներկայացնելով որպես «ուդիական»։

Դեռևս 2021 թվականի նոյեմբերի սկզբին Ադրբեջանը կազմակերպել էր երկրի ուդի համայնքի հոգևորականների ներկայացուցիչների այցը նշված եկեղեցի։ Այսպիսով, եկեղեցի այցելության ժամանակ այն ներկայացվել է որպես «ալբանա-ուդիական մշակույթի հուշարձան», որը ոչ մի կապ չունի իրականության հետ։

Նկատի ունենալով տաճարի ստեղծման պատմությունը՝ նշենք, որ դրա հիմնադրման կոնկրետ թվականն անհայտ է։ Եկեղեցու մասին ամենահին արձանագրությունը թվագրվում է 14-րդ դարով (1333 թ.)։ Արձանագրությունը պահպանվել է եկեղեցու ներսում՝ հյուսիսային կամարի խաչքարի տակ։ Այնտեղ ասվում է. «Ես՝ Սիրախը (Սիրաւք), այս խաչքարը կանգնեցրի իմ հոր՝ Խութլապի համար, 1333 թ.»:

Մեկ այլ արձանագրություն ասում է. «Կառուցվել է 1735 թ.: Սա Թահմասպ (-կուլի) խանի տարին է։ Զանգակատունը կառուցվել է Սուրապի որդի Ավանես եպիսկոպոսի հիշատակին»։ Ամենայն հավանականությամբ սա եկեղեցու զանգակատան վերակառուցման տարին է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում