Արտաքին 4 տարի առաջ - 12:48 27-01-2022

Վրաստանում կրկին գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 17 հազար դեպք

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 17484 նոր դեպք (մեկ օր առաջ հակառեկորդ էր սահմանվել՝ 17530 դեպք)։

Նախօրեին կատարվել է 73250 թեստ՝ ՊՇՌ-թեստ՝ 29065, հակագենային արագ թեստ՝ 44185։ Կառավարական stopcov.ge կայքի տվյալներով, Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշը կազմել է մեկ օրում 23.87%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 16.51%, մեկ շաբաթում՝ 20.58%։

Վրաստանում COVID-19-ի զոհերի թիվը հասել է 14840-ի։ Կառավարությունը հայտնել է, որ ևս 27 հիվանդ մահացել է կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից։

Ապաքինվել է ևս 3699 հիվանդ։ Երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1.110.168 է, ապաքինվածները՝ 981.531։

Վրաստանում այս պահին կա վարակի 113.771 ակտիվ դեպք, կլինիկաներում բուժվում է 4714 հիվանդ, 980-ը գտնվում է ծանր վիճակում։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
07:38 Հարցը «տեղում դոփում է». ինչ է քարտեզով առաջ գնում Փաշինյանը․ «Հրապարակ»