Արտաքին 4 տարի առաջ - 22:23 25-01-2022

Ասիական առաջին երկիրն ապաքրեականացրել է մարիխուանան

Թաիլանդը Ասիայի առաջին երկիրն էր, որը փաստացի ապաքրեականացրել է մարիխուանան: Այդ մասին երեքշաբթի՝ հունվարի 25-ին, հայտնում է Sky News-ը։

Թաիլանդի առողջապահության նախարարությունը մարիխուանան հանել է արգելված նյութերի ցանկից, սակայն նոր օրենքը դեռ պետք է հրապարակվի Royal Gazette-ում։

Հրապարակումից 120 օր հետո մարդիկ կկարողանան օրինական կերպով կանեփ աճեցնել իրենց տարածքում։ Միաժամանակ մարիխուանայի մասին նոր օրենքը չի կարգավորում թմրամիջոցի ռեկրեացիոն օգտագործումը, որը կշարունակի մնալ օրենքի «գորշ գոտում»։ Մարիխուանայի վաճառքը շարունակվելու է արգելվել։

Մալթան առաջին եվրոպական երկիրն է, որն ավելի վաղ օրինականացրել է ծխելը և անձնական օգտագործման համար մարիխուանա աճեցնելը: Այնուամենայնիվ, առևտուրը կմնա անօրինական:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում