Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 16:53 25-01-2022

Գեղարքունիքի մարզպետարանում ամփոփվել են կրթական ոլորտի 2021 թվականի արդյունքները

Գեղարքունիքի մարզում 2021 թվականին գործել են 124 հանրակրթական դպրոցներ, որոնցից մարզային ենթակայության են 116, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության՝ 8 դպրոց։ Մարզում ներառական կրթություն են իրականացրել 124 դպրոց՝ 220 աշակերտով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, Սևանի N3 հիմնական դպրոցում գործել է ռուսերեն ուսուցմամբ 4 դասարան` 37 աշակերտով: 2021-2022 ուսումնական տարում մարզի Գեղարքունիք եւ Վարսեր համայնքներում հիմնվել է 2 մանկապարտեզ: 2021 թվականին մարզում գործող 53 մանկապարտեզի 150 խմբում հաճախել են 3 779 երեխա եւ 49 նախակրթարանի 68 խմբում՝ 1 290 երեխա: 2021-2022 ուսումնական տարվա սկզբին աշակերտների թիվը մարզային ենթակայության դպրոցներում կազմել է 28 877, որը նախորդ ուստարվա համեմատ 698 աշակերտով ավելի է եղել: 2021-2022 ուստարում 1-ին դասարան են հաճախել 2 899 աշակերտ, որը նախորդ ուստարվա համեմատ պակաս է 110 աշակերտով: Առաջին դասարան չի կոմպլեկտավորվել Տրետուք բնակավայրի դպրոցում: 2020-2021 ուսումնական տարվա ավարտին 9-րդ դասարանում սովորել է 2 374 աշակերտ, հիմնական կրթության վկայականներ է տրվել 2 359 աշակերտի, որոնցից 156 աշակերտի տրվել են գերազանցության նմուշի վկայականներ, իսկ 2 203-ին` սովորական նմուշի վկայականներ:

2020-2021 ուսումնական տարվա ավարտին 12-րդ դասարանում սովորել են 1 298 աշակերտ: Պետական ավարտական քննությունների արդյունքում՝ 12-րդ դասարան ավարտել եւ միջնակարգ կրթության ատեստատ են ստացել 1 295 աշակերտ, որոնցից 1-ն արժանացել է «Գերազանցության մեդալի»:

Ընդհանուր թվաքանակի մեջ 2021 թվականին մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտների թիվը կազմել է 1 705 աշակերտ, որոնցից ԲՈՒՀ-եր են ընդունվել 599 աշակերտ:

2021 թվականին ատեստավորման միջոցով որակավորման 1-ին աստիճանի տարակարգ են ստացել 15 ուսուցիչ, իսկ 2-րդ աստիճանի՝ 2 ուսուցիչ: Մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններից ատեստավորվել են 590 ուսուցիչ: 2021 թվականի ընթացքում «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի շրջանակում վերապատրաստվել են 419 ուսուցիչ: «Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրով» ատեստավորվել են 28 ուսուցիչ:

Առաջացած մանկավարժական թափուր տեղերը համալրվել են մրցութային կարգով, եւ 60 դպրոցում անցկացված մրցույթների արդյունքում նշանակվել է 103 ուսուցիչ:

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում 2021-2022 ուսումնական տարում մարզ է գործուղվել 7 ուսուցիչ:

Կորոնավիրուսի դեմ մարզի դպրոցների պատվաստված աշխատակիցների թիվը 2021 թվականի դեկտեմբեր ամսին կազմել է 95.94 տոկոս։

ՀՀ Գեղարքունիքի մարզային ենթակայության 17 դպրոցների 24 դասասենյակներ անվանակոչվել են Արցախյան պատերազմի 33 հերոսների անուններով: 2021 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ Արցախից Գեղարքունիքի մարզի կրթական գործընթացում ներգրավվել է 212 աշակերտ։

Մարզի հանրակրթական դպրոցներում, մշակութային օջախներում կազմակերպվել են Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների մեծարման ցերեկույթներ, հանդիպումներ նրանց հարազատների հետ:

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Գեղարքունիքի մարզի 113 դպրոցում իրականացվում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որտեղ ընդգրկված է մարզային ենթակայության 111 և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության 2 դպրոց (Ծաղկունքի բաց դպրոց և Վարդենիկի կրթահամալիր): Ծրագրում ընդգրկված է շուրջ 11 177 երեխա, որոնցից 1 087-ը նախակրթարանների սաներ են:

Գեղարքունիքի մարզային ենթակայության 67 պետական ուսումնական հաստատություններում իրականացվել են ճաշարանների հիմնանորոգման աշխատանքներ, ինչի արդյունքում արդեն 40 դպրոցներ ունեն ժամանակակից ստանդարտներին համապատասխան ճաշարաններ, իսկ 24-ի վերանորոգումը կավարտվի առաջիկայում:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային

Ձեզ գուցե հետաքրքրի