Արտաքին 4 տարի առաջ - 09:39 25-01-2022

Հարավչինական ծով ամերիկյան կործանիչ է ընկել

Ամերիկյան F-35 կործանիչը ԱՄՆ ՌԾՈՒ Carl Vinson ավիակրի վրա վայրէջք կատարելու փորձի ժամանակ ընկել է Հարավչինական ծովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմի մամուլի ծառայությանը։

«F-35C Lightning II-ի հետ միջադեպը տեղի է ունեցել տախտակամածի վրա վայրէջքի ժամանակ, երբ պլանային թռիչքներ էր կատարում Հարավչինական ծովում 2022թ.-ի հունվարի 24-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինքնաթիռի օդաչուն կարողացել է դուրս ցատկել, նրան փրկել է ռազմական ուղղաթիռը։ Այժմ նրա վիճակը կայուն է, հայտնել են մամուլի ծառայությունից։

Միջադեպի հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է յոթ նավաստի։ Նրանցից երեքը տարհանվել են Ֆիլիպինների հիվանդանոց, հայտնել են Խաղաղօվկիանոսյան նավատորմի մամուլի ծառայությունից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում