Ներքին 4 տարի առաջ - 13:07 24-01-2022

Երևանի քաղաքապետին էլ է հետաքրքրում` ինչու նոր ավտոբուսները չեն շահագործվում

Երևանի քաղաքապետարանում աշխատանքային նիստի ժամանակ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին հայտնեց, որ Հայաստան ներմուծված 211 նոր ավտոբուսների մի մասի տեխնիկական սպասարկման հարցերն առաջիկայում կլուծվեն, և ևս մեկ խմբաքանակ կհանձնվի շահագործման։ Նա այդ մասին խոսեց, երբ քաղաքապետը հարց բարձրացրեց, թե ինչն է պատճառը, որ չեն շահագործվում նոր ավտոբուսները։

«Մենք ձեռք են բերել 211 ավտոբուս, բայց երբ քաղաքում շրջում ենք, տեսնում ենք, որ տարբեր կանգառներում կուտակված մարդիկ կան։ Տրամաբանություն չկա։ Ձեռք են բերել ավտոբուսներ, բայց չենք շահագործում, դա նորմալ չէ»,- ասաց քաղաքապետը։

Թարփոշյանը վստահեցրեց, որ առաջիկա 10–15 օրվա ընթացքում նոր ավտոբուսների տեխնիկական սպասարկման հարցերը կլուծվեն։

«Մենք առաջին փուլով շահագործման մեջ գտնվող 63 նոր «Zhong Tong» մակնիշի ավտոբուսների տեխնիկական պայմանների սպասարկումը մեր գործընկերոջ հետ ավարտել ենք, հաջորդիվ ձեր հանձնարարականով, որ պահից սկսենք, այդ փուլը 10-15 օրվա ընթացքում կավարտենք»,- ասաց նա։

Հավելենք` մայրաքաղաքի բյուջեով ձեռք բերված նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 63 ավտոբուս, դեկտեմբերի 12-ից սկսել է աշխատանքը 3, 20, 97, 99 համարների երթուղիներով։ Բոլոր 211 ավտոբուսներով փոխարինվելու է ընդհանուր շուրջ 17 երթուղի:

Երևան քաղաքը համայնքի բյուջեով ևս 100 ավտոբուս կգնի 2022 թվականին: Բացի այդ, Եվրամիության գործընկերների հետ վարկային և դրամաշնորհային ծրագրերով կգնվի ևս 100 ավելի մեծ՝ 12-մետրանոց ավտոբուս:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար