Արտաքին 4 տարի առաջ - 17:54 23-01-2022

Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ղեկավարին կհանձնարարի մեկնել Մոսկվա՝ Շոյգուի հետ բանակցությունների․ Sky News

Սպասվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին կհանձնարարի այցելել Մոսկվա՝ հանդիպելու իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ։ Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքի կայքը՝ հղում անելով աղբյուրին։

Հեռուստաալիքի զրուցակիցը նշել է, որ Ջոնսոնը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը համարում է «Արևմուտքի և ՆԱՏՕ-ի դաշինքի միասնության և վճռականության ամենամեծ փորձությունը վերջին տասնամյակների ընթացքում»։ Հեռուստաալիքի աղբյուրի փոխանցմամբ՝ Ջոնսոնն ամեն օր տեղեկացված է Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացման մասին։

Սպասվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը կասի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին, որ ընդունի մոտ օրերս ՌԴ պաշտպանության նախարարի հետ Մոսկվայում հանդիպելու հրավերը։

Ավելի վաղ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր բրիտանացի գործընկեր Բեն Ուոլեսին հրավիրել էր այցելել Ռուսաստան՝ քննարկելու անվտանգության բոլոր հրատապ հարցերը։

Հրատարակությունը նշում է, որ Շոյգուն հիշեցրել է 2013 թվականին ռուսական պատվիրակության այցը Լոնդոն, երբ «ցուցադրվեց կառուցողական երկխոսության հնարավորությունը»։ Շփումների վերականգնումը, ըստ նախարարի, կարող է դրականորեն ազդել Եվրոպայում լարվածության նվազման վրա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան