Արտաքին 4 տարի առաջ - 22:31 31-01-2022

Ռուսաստանը կարող է հարձակում սկսել Կիևի վրա Չեռնոբիլից․ Sky News

Ռուսաստանը կարող է հարձակում սկսել Կիևի վրա Չեռնոբիլի մեկուսացված գոտով, որը գտնվում է Ուկրաինայի մայրաքաղաքից ոչ շատ հեռու։ Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը։

«Չեռնոբիլը գտնվում է Ուկրաինայի մայրաքաղաքի մոտ։ Եվ դա դարձնում է ռազմավարական նշանակություն, քանի որ մեկուսացման գոտու հյուսիսում սահման կա Ռուսաստանի դաշնակից Բելառուսի հետ։ Զավթիչ բանակն այստեղ անելու բան չունի, բացի Ուկրաինայի մայրաքաղաք տանող ամենակարճ ճանապարհից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ռուսական ագրեսիայի ուժեղացման մասին հայտարարությունների ֆոնին Ուկրաինան որոշել է ուժեղացնել իր ռազմական ներկայությունը մեկուսացման գոտու ներսում։ Վերջին երկու ամսվա ընթացքում այնտեղ է ուղարկվել 7,5 հազար մարդ։ Բացի այդ, ավելացվել է պարեկների թիվը։

Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ կառուցողական բանակցությունների, սակայն զիջումների չի գնա, եթե Ռուսաստանը նախ չդադարեցնի «իր ռազմական էսկալացիան»։ Նրա խոսքով՝ հենց հիմա ժամանակն է, որ Ռուսաստանը «աշխարհի նկատմամբ անկեղծ հետաքրքրություն դրսևորի»։

Անցյալ տարվա աշնանից արևմտյան ԶԼՄ-ները, ինչպես նաև Ուկրաինան, պնդում են, որ Ռուսաստանը իբր պատրաստվում է «լայնածավալ ներխուժում» Ուկրաինա։ Մոսկվայում նման մեղադրանքները բազմիցս ժխտվել են, և ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրատվամիջոցներին կոչ է արել չսրել իրավիճակը, քանի որ Ուկրաինայում նման լուրերի պատճառով «մարդիկ գրեթե արդեն առաջնագծի պայուսակներ են հավաքում»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին