Ներքին 4 տարի առաջ - 23:54 22-01-2022

Քովիդի տարածման վրա QR կոդը զրոյական ազդեցություն է ունենալու. Սամվել Մարտիրոսյան

ՀՀ առողջապահության նախարարի թիվ 02-Ն հրամանով հունվարի 22-ից ուժի մեջ են մտել հանրային և ժամանցի վայրեր այցելությունների նոր սահմանափակումները։ Տվյալ վայր մուտք գործելիս նրանք պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։ Համցանցում բուռն քննարկվում է այն, որ QR կոդի հայկական «Արմեդ» հայկական համակարգը, որը ցույց է տալիս անձնական բոլոր տվյալները՝ հակասահմանադրական է։ Այս առիթով համացանցի տարբեր օգտատերեր, մասնագետներ՝ հայտնում են իրենց մտահոգությունը։

Իսկ մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Էսօր սրճարան մտանք, QR կոդ ուզեցին։ Մի երկու բան ասեմ էլի․

ա․ Քովիդի տարածման վրա սա զրոյական ազդեցություն ա ունենալու

բ․ Հանրային մթնոլորտի վրա միայն բացասական։ Կամայական տեսակի հանրային սեգրեգացիան հանուն վեհ գաղափարների իմ համար շատ տգեղ երեւույթ է, մեղմ ասած։ (մենակ ինձ եւրոպական երկների օրինակները մի բերեք, մի տեսակ էլ էնտեղի որոշում կայացնողներն են)

գ․ Ամենամազալուն։ Եթե իմ QR կոդը ամեն սրճարանում սկանավորեն, ապա կկարողանան տեսնել իմ անուն, հայրանուն, ազգանուն, ծննդյան թիվ եւ անձնագրի համարը։ Լավ, ով եւ որ օրգանով ա մտածել ու որոշել, որ մի բուռ ազգ ենք, պետք ա ամեն ինչ իրար մասին իմանանք։ Ո՞վ ա որոշել, որ իմ անձնագրի համարը հանրային տեղեկատվություն ա։ Ու էդ դեպքում էլի բան ավելացրեք էլի մեջը ֊ տան հասցեն, հեռախոսի համարը, սոցքարտ։ Լիքը աշխատելու տեղ կա, բարեշրջելու։

Ձեր հունվարի 22 էլ շնորհավոր»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը