Ավելին 4 տարի առաջ - 19:39 22-01-2022

ԱՄՆ-ում ուսուցիչը բժշկական դիմակ է կպցրել աշակերտի դեմքին

Փենսիլվանիայի ավագ դպրոցում ուսուցիչը բժշկական դիմակ է կպցրել աշակերտի դեմքին: Անհանգստացած ծնողները համապատասխան լուսանկարը տարածել են սոցցանցերում։ Այս մասին հայտնում է The Independent-ը։

Դպրոցի ղեկավարությունը հետաքննել և ընդունել է կատարվածը՝ ավելի ուշ ներողություն խնդրելով բոլոր ծնողներից: Դպրոցի հաղորդագրության մեջ ասվում է, որ ուսուցչի գործողությունները չարամիտ դիտավորություն չեն ունեցել, թեև դրանք բոլորովին անտեղի են և «անընդունելի՝ անկախ ենթատեքստից»:

Սակայն նահանգի բնակիչները կարծում են, որ տեղի ունեցածը անցնում է բոլոր սահմանները, և պահանջում են ավելի մանրակրկիտ հետաքննություն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ում կենսաբանության ուսուցչուհին ձերբակալվել է այն բանից հետո, երբ նա իր աշակերտին պատվաստել է կորոնավիրուսի դեմ։ Ձերբակալվածի անունը Լաուրա Պարկեր Ռուսո է։ Նրա խոսքով՝ 17-ամյա ուսանողուհին ինքը խնդրել է իրեն պատվաստել, քանի որ մայրը դեմ է եղել պատվաստմանը։ Պրոցեդուրայից հետո ուսանողը չի դժգոհել իր ինքնազգացողությունից։ Եթե ​​մեղավոր ճանաչվի, ուսուցչին սպառնում է մինչև չորս տարվա ազատազրկում:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է