Արտաքին 4 տարի առաջ - 16:54 22-01-2022

Բժիշկը հայտարարել է վիտամին D-ի և «օմիկրոնի» միջև կապի մասին

Ռուսաստանում COVID-19 կորոնավիրուսի նոր ալիքի ֆոնին, որն արդեն իսկ հանգեցրել է օրական հիվանդացության զգալի աճի, բժիշկները քաղաքացիներին հորդորում են խուճապի չմատնվել և չընդունել տարբեր դեղամիջոցներ անխոհեմ կերպով։ Ստանդարտ խորհուրդները նույնն են, ինչ նախկինում՝ հետևել Ռոսպոտրեբնադզորի խորհուրդներին, պատվաստվել, ամրապնդել իմունիտետը։

Միևնույն ժամանակ, շատ բժիշկներ նախազգուշացնում են իրենց պոտենցիալ պացիենտներին մի շարք դեղամիջոցներ ձեռք բերելուց, որոնց արդյունավետությունը վիրուսի դեմ պայքարում դեռ ապացուցված չէ: Իսկ որոշ դեղամիջոցներ մասնագետներն անվանում են միանգամայն հարմար ներկա իրավիճակում օրգանիզմի ամրապնդման համար։

Բժշկական գիտությունների դոկտոր Վլադիսլավ Շաֆալինովը «Ցարգրադի» հետ զրույցում խորհուրդ է տվել բարձր հիվանդացության շրջանում ընդունել վիտամին C և վիտամին D։ Բժշկի խոսքով՝ վիտամին C-ն, ինչպես հայտնի է, պահպանում է իմունիտետը։ Իսկ վիտամին D-ն, նշել է բժիշկը, կարող է ազդել օրգանիզմի խոցելիության վրա «օմիկրոնից» առաջ։

«Իմ մի շարք ընկերներ և գործընկերներ կարծում են, որ դա (հիվանդացության աճը) կապված է վիտամին D-ի պակասի հետ»,- ասել է բժիշկը։

«Այսինքն՝ պետք է վիտամին D օգտագործել»,- հավելել է ալիքի զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է