Ներքին 4 տարի առաջ - 13:36 22-01-2022

Խոշոր հրդեհ Բաքվում. ռուսական դեսպանատան մոտ շենք է այրվում

Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել Ռուսաստանի դեսպանատան մոտակայքում գտնվող շենքում: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը՝ հրապարակելով հրդեհի տեսագրությունը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է կիսակառույց շենքից թանձր ծուխ բարձրանում։

Նշվում է, որ նախնական վարկածով` հրդեհի բռնկման պատճառը էլեկտրալարերի կարճ միացումն է եղել։