Արտաքին 4 տարի առաջ - 13:50 21-01-2022

Իսպանիան ռազմական նավեր է ուղարկել Սև և Միջերկրական ծովեր

Իսպանական նավերը միանում են ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերին Միջերկրական և Սև ծովերում՝ տարածաշրջանում լարվածության պատճառով, որն առաջացել է Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի կուտակման հետևանքով: Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլիսը, գրում է Reuters-ը։

Նրա խոսքով, ականակիրն արդեն ճանապարհին է, իսկ ֆրեգատը կուղևորվի երեքից չորս օրվա ընթացքում։

Նշվում է, որ դիտարկվում է նաև Բուլղարիա կործանիչներ ուղարկելու հնարավորությունը։

«Ռուսաստանը չի կարող որևէ երկրի ասել, թե ինչ անի, ուստի ՆԱՏՕ-ն կպաշտպանի ցանկացած պետության ինքնիշխանությունը, որը կարող է կամ ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին»,- ասել է Իսպանիայի պաշտպանության նախարարը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում