Արտաքին 1 ամիս առաջ - 14:54 03-09-2026

ԱՄՆ-ն 1 օրում ռեկորդային թվով նավեր է անցկացրել Հորմուզի նեղուցով․ CNN

Ամերիկյան զինվորականները չորեքշաբթի օրվա ընթացքում Հորմուզի նեղուցով անցկացրել են 40 նավ, որոնք տեղափոխում էին 18 մլն բարել նավթ։

Սա ռեկորդային օրական ցուցանիշ է հակամարտության սկզբից ի վեր, հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես ավելի վաղ հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Կուպերը, ամերիկյան զինվորականները վերջին մի քանի ամիսների ընթացքում օգնել են մոտ 1,500 առևտրային նավերի անցնել Հորմուզի նեղուցով։

Այս նավերը տեղափոխում էին մոտ 750 մլն բարել նավթ՝ նախատեսված համաշխարհային էներգետիկ շուկաների համար, հստակեցրել է նա։

Կուպերի պնդմամբ՝ Իրանը հուլիսի կեսերին ծովային շրջափակման վերսկսումից ի վեր նավթ չի արտահանել իր ափերից։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում