Ավելին 4 տարի առաջ - 19:29 21-01-2022

Գոհար Ավետիսյանը խոսել է ամուսնուց բաժանվելու պատճառների մասին

Գրեթե մեկ տարի առաջ աստղային ոճաբան Գոհար Ավետիսյանը բաժանվեց իր որդու հորից՝ Սերգեյից։ Բաժանման պատճառների մասին նա միայն հիմա է որոշել պատմել։

Գոհարը Instagram-ում գրել է, որ ծննդաբերությունից հետո չի կարողացել իր մարզավիճակը կարգավորել։ Նա որոշել է լիպոսակցիա անել: Վիրահատությունից հետո կնոջ մոտ բարդություններ են սկսվել։ Գոհարը աջակցության կարիք է ունեցել, սակայն Սերգեյից դա չի ստացել։

Ոճաբանը կիսվել է, որ վիրահատությունից առաջ սարսափելի անհանգստացել է։ Նա հասկացել է, որ կարող է չդիմանալ ութժամյա անզգայացմանը։ Գոհարը պատմել է որ այդ պահերին Սերգեյը չի կարողացել պոկվել իր հեռախոսից. Նրա անտարբերությունը ցավալիորեն խոցել է կնոջը, և նա որոշել է դադարեցնել հարաբերությունները:

«Ինչքան հաճախ ենք արդարացնում չսիրելը, ասում ենք՝ մարդն ուղղակի զուսպ է։ Մոտ մեկ ամիս գամված էի անկողնուն և այդ ընթացքում հասցրեցի այնքան բան հասկանալ ու գիտակցել»,- պատմել է նա։

Սերգեյը որոշ ժամանակ լռում էր։ Նա որոշել է խոսել, երբ նախկին կնոջ գործընկերը՝ Սերդար Կամբարովը, սոցցանցում կնոջը գրել էր, որ կարևորը առողջությունն է, իսկ տղամարդ գտնելը դժվար չի լինի։

Միգուցե Սերգեյը վիրավորվել է իր անձնական կյանքին օտարի միջամտությունից, բայց նա որոշել է արտահայտվել: Նա ընդգծել է, որ ունի իր ճշմարտությունը և հորդորել է հասարակությանը չհավատալ իր կնոջը։

«Ես ոչ ոքի առջև հաշվետու չեմ։ Եթե ​​ուզում եմ ինչ-որ մեկին ինչ-որ բան ասել, երեսին եմ ասում։ Նույնը պահանջում եմ իմ նկատմամբ։ Այստեղ գրելու բան չկա, միակողմանի ոչինչ չի լինում»,- նրա խոսքերն է մեջբերում Starhit-ը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է