Ավելին 4 տարի առաջ - 20:21 08-12-2021

Գրայմսը երգել է Իլոն Մասկից բաժանվելու պատճառների մասին

Կանադացի երգչուհի Գրայմսը (իսկական անունը՝ Քլեր Էլիս Բուշե) դեկտեմբերի 2-ին թողարկել է Player of Games նոր երգը, որում, ըստ երկրպագուների, նա երգել է միլիարդատեր, Tesla-ի հիմնադիր, Space X տիեզերական ընկերության ստեղծող Իլոն Մասկից բաժանվելու պատճառների մասին։

Նա ակնարկել է տեսախաղերի հանդեպ նրա սիրո մասին՝ խաղի մասին փոխաբերություն մեջբերելով: «Ես սիրահարված եմ հիանալի խաղացողի: Բայց նա միշտ խաղն ավելի շատ կսիրի, քան ինձ»,- երգում է նա: «Սավառնիր սառը տիեզերքում: Նույնիսկ սերը չի կարող քեզ հետ պահել»,- ավելացնում է նա:

Իլոն Մասկը և Գրայմսը բաժանվել են 2021 թվականի սեպտեմբերին։ Նրանք ունեն մեկ տարեկան որդի՝ X Æ A-Xii (Ex Ash Ay-Twelv) անունով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում