Արտաքին 4 տարի առաջ - 16:33 20-01-2022

ՌԴ ԱԴԾ-ն համոզել է ԿԲ ղեկավարին աջակցել Ռուսաստանում կրիպտոարժույթի արգելքին. Bloomberg

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) Ռուսաստանում կրիպտոարժույթով գործարքների ամբողջական արգելքի լոբբինգ է արել՝ դրա անհրաժեշտությունը համոզելով Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինային։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով երկու աղբյուրների։

Նման ձգտման պատճառը, ինչպես նշվում է, ընդդիմությանը և օտարերկրյա լրատվամիջոցների գործակալներին ֆինանսավորումից զրկելու ցանկությունն է, քանի որ կրիպտոարժույթով վճարումներին դժվար է հետևել, և ռուսներն ակտիվորեն օգտագործում են այս մեթոդը «անցանկալի կազմակերպություններին» նվիրատվություններ անելու համար:

Առկա տեղեկատվության համաձայն՝ ընդդիմության ֆինանսավորումը կազմում է Ռուսաստանում 17 միլիոն կրիպտո դրամապանակների աննշան բաժինը: Ընդհանուր առմամբ, մոտավոր տվյալներով, ռուսական հաշիվներում կա 7 տրիլիոն ռուբլի։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում