Արտաքին 4 տարի առաջ - 23:10 19-01-2022

Հայտնի է դարձել Էրդողանի՝ Ուկրաինա կատարելիք այցի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կայցելի Ուկրաինա։ Այս մասին հայտնում է Turkish Minute-ը՝ վկայակոչելով Էրդողանի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Իբրահիմ Կալինին։

Նա նշել է, որ այցի նպատակն է «փորձել թուլացնել Ռուսաստանի հետ հարաբերություններում աճող լարվածությունը»։ Սպասվում է, որ Էրդողանը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նաեւ Էրդողանը «սերտ կապի մեջ կմնա ռուսների հետ»՝ «խուսափելու ցանկացած ռազմական գործողությունից, որի հետեւանքները կլինեն մեծ ու անդառնալի»։

Կալինը հավելել է, որ Էրդողանը Թուրքիա է հրավիրել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին։

«Թուրքիան պատրաստ է ցանկացած դերի համար, որը կարող է խաղալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը նվազեցնելու համար»,- ասել է Էրդողանի խորհրդականը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան սկսել է թուրքական «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրությունը, որոնք արդեն մի քանի անգամ գրոհներ են իրականացրել ԿԺԴՀ-ի դիրքերի ուղղությամբ։ Պետդուման «անընդունելի» է անվանել Թուրքիայի կողմից Ուկրաինային անօդաչու սարքերի վաճառքը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա