Ներքին 4 տարի առաջ - 18:08 19-01-2022

Իլհամ Ալիևը միտումնավոր ներկայացնում է Արցախի բնակչության իրական թվի հետ որևէ աղերս չունեցող տվյալներ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ադրբեջանի ղեկավարը դժգոհություն էր հայտնել առ այն, որ ռուսական խաղաղապահ զորակազմը խոչընդոտներ է հարուցում Արցախի տարածքից հայերի արտահոսքի համար և տարբեր միջոցներով անում է այնպես, որ հայերը մնան Արցախում։ Խաղաղապահների կողմից Արցախում խաղաղ կյանքի վերականգնման ուղղությամբ ներդրվող ջանքերը դժգոհություն են հարուցում ադրբեջանական իշխանությունների համար։

Սա ոչ այլ ինչ է, քան Արցախի տարածքում հայերի նկատմամբ էթնիկ զտում իրականացնելու, բնիկ հայկական բնակչությանը տեղահանելու, հայրենազրկելու ադրբեջանական քաղաքականության մասին ինքնախոստովանություն։

Արցախը յուրացնելու և ժողովրդագրությունը հօգուտ ադրբեջանցիների փոխելու ճանապարհով հարցը վերջականապես փակելու քաղաքականությունն Ադրբեջանում նոր չէ, և այն ավելի լայն թափ է ստացել Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի կառավարման տարիներին՝ մասնավորապես 1970-ական թվականներին։

Դեռևս 2002 թ-ին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ Հեյդար Ալիևը ուղիղ տեքստով նշել է․ «Միևնույն ժամանակ ես ձգտել եմ փոխել դեմորգրաֆիական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Լեռնային Ղարաբաղը բարձրացնում էր այնտեղ բարձրագույն ուսումնական հաստատություն բացելու հարցը։ Մեզ մոտ բոլորը առարկեցին։ Ես մտածեցի և որոշեցի բացել։ Բայց մի պայմանով, որ գործելու են երեք հոսքեր՝ ադրբեջանական, ռուսական և հայկական։ Բացեցինք։ Հարակից շրջաններից ադրբեջանցիներին մենք ուղորդում էինք ոչ թե Բաքու, այլ այնտեղ [ԼՂԻՄ]։ Բացեցինք այնտեղ նաև մեծ կոշկի ֆաբրիկա։ Բուն Ստեփանակերտում աշխատուժ չկար։ Մարզի շրջակա բնակավայրերից ադրբեջանցիներին ուղարկում էինք այնտեղ [ԼՂԻՄ]։ Այս և այլ միջոցներով ես ձգտում էի, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ավելի շատ ադրբեջանցիներ լինեն, իսկ հայերի թիվը նվազի»։ https://web.archive.org/.../2002_07/383/facts.shtml...

Այս եղանակով Արցախի հարցը փակելուն է ուղղված նաև ադրբեջանական իշխանությունների կողմից բոլոր միջոցներով Արցախում խաղաղ կյանքը խաթարելու, մարդկանց տարրական իրավունքները ոտնահարելու, վախի և հուսահատության մթնոլորտ ձևավորելու համակարգված քաղաքականությունը։ Դրան է ուղղված նաև Իլհամ Ալիևի ամբողջությամբ կեղծ ու մանիպուլյատիվ տվյալները Արցախում ապրող հայերի թվաքանակի վերաբերյալ։ Տարբեր հայտարարություններում և հարցազրույցներում նա միտումնավոր ներկայացնում է Արցախի բնակչության իրական թվի հետ որևէ աղերս չունեցող տվյալներ։ Որոնք, իդեպ, մի քանի անգամ հերքվել են նաև ռուսական կողմի ներկայացրած տվյալներով։

Տարբեր երկրների պաշտոնական և քաղաքական շրջանակների, իրավապաշտպան համայնքի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ուշադրությունն եմ հրավիրում և կոչ անում չտրվել արդբեջանական մանիպուլյացիաներին և Արցախի մասին հստակ ու անկողմակալ տեղեկություններ ունենալու համար այցելել Արցախ կամ օգտվել օբյեկտիվ աղբյուրներից»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում