Միտք Ներքին 3 տարի առաջ - 17:59 29-05-2023

Մեր միտքը, բառապաշարն, ընկալումները որևէ աղերս չունեն իրականության հետ. Ստեփան Դանիելյան

Աշխարհում, մեր տարածաշրջանում ու երկրի ներսում ամեն ինչ դինամիկ կերպով փոխոխվում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա նաև նշել է. «Այն Հայաստան, որը կար մինչև 2018 թվականն, ալլևս չկա, այն Հայաստան, որը կար մինչև 2020 թվականն, այլևս չկա, այն քաղաքական լանդշաֆտը, որը կար երեկ, այսօր չկա։

Սակայն կա մեկ անփոփոխ բան, դա քաղաքական մտածողությունն է, կամ այն խառնիճաղանց, անհասկանալի, անըմբռնելի բանը, որն անվանում ենք քաղաքական կյանք։ Դա մնացել է նույնը՝ դա այն քաղաքական բառապաշարն է, դիսկուրսն է, որը դեռ մնացել է ու իրականության հետ որևէ աղերս չունի՝ իրականությունից կտրված կուսակցություններ, կամ այն, ինչն անվանում ենք կուսակցություններ, ամենաշատ հնչող բառեր՝ ռուսամետ, արևմտամետ և այլն։

Մեր միտքը, բառապաշարն, ընկալումները որևէ աղերս չունեն իրականության հետ, ավելին, դրանք բառ-հասկացության տեսքով ծուղակներ են, որոնք թույլ չեն տալիս հասկանալ ու գնահատել իրականությունը։

Ամբողջ քաղաքական դաշտը պետք է վերբեռնել, վերաձվել, վերաիմաստավորել, վերագնահատել։ Նոր իրականությունը նոր մտածողություն ու նոր դերակատարների կարիք ունի։ Հին իներցիան պետք է հաղթահարել ու պետք է սկսենք ինքներս մեզանից, յուրաքանչյուրս»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար