Ներքին 4 տարի առաջ - 17:45 19-01-2022

Մայրաքաղաքում ձյուն է սպասվում. առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով

Մայրաքաղաքում հունվարի 19-ի երեկոյան ժամերին, հունվարի 20-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն:

Այս մասին նշված է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հունվարի 20-ին՝ կեսօրից հետո, հունվարի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերի առանձին շրջաններում հունվարի 19-ի ցերեկը, հունվարի 20-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք:

Հունվարի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 21-ի և 22-ի գիշերը կնվազի 10-15 աստիճանով:

Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 20-ին՝ ձյուն:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում