Արտաքին 4 տարի առաջ - 09:10 19-01-2022

Ադրբեջանը հիստերիայի մեջ է ընկել Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարության կապակցությամբ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հիստերիայի մեջ է ընկել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի հայտարարության կապակցությամբ, որում նա մեղադրել է «դիվանագիտական էթիկան խախտելու մեջ»։

Լը Դրիանը, պատասխանելով խորհրդարանում պատգամավորների հարցերին, ասել է, որ Փարիզն անընդունելի է համարում Ադրբեջանի նախագահի արտահայտությունները՝ կապված Արցախ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի այցի հետ։

«Լը Դրիանը Ղարաբաղյան տարածաշրջան Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի անօրինական ուղևորության հետ կապված Իլհամ Ալիեւի խոսքերը ձևով և բովանդակությամբ անընդունելի է անվանել: Մեկ այլ պետության ղեկավարի հայտարարության վերաբերյալ ֆրանսիացի նախարարի անպատասխանատու և անընդունելի մեկնաբանությունը խախտում է դիվանագիտական ավանդույթները։ Ցավով ենք նշում, որ Ֆրանսիայի՝ պետականության մեծ ավանդույթներ ունեցող երկրի արտաքին գործերի նախարարը դա չի հասկանում»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում