Արտաքին 4 տարի առաջ - 20:13 17-01-2022

Եվրամիությունը պատրաստվում է «հարված հասցնել» «Գազպրոմին»

Եվրահանձնաժողովի և Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) ղեկավարությունը չի ծրագրում թուլացնել ճնշումը ռուսական «Գազպրոմի» վրա և պատրաստվում է համակարգված հարձակում՝ ստիպելու նրան փոխել իր վարքագիծը շուկայում։ Այս մասին գրում է Politico-ի ամերիկյան հրատարակությունը։

Ինչպես նշում են հոդվածի հեղինակները, Գազպրոմի և պաշտոնական Բրյուսելի միջև շարունակում են մնալ ծայրահեղ լարված հարաբերությունները։ Չնայած այն հանգամանքին, որ ռուսական ընկերությունը պնդում է, որ ամբողջությամբ կատարում է իր պայմանագրային պարտավորությունները, Եվրահանձնաժողովը և ՄԷԳ-ը նրան մեղադրում են Եվրոպայում վառելիքի արհեստական ​​դեֆիցիտ «ստեղծելու» մեջ։ Բացի այդ, Բրյուսելը շարունակում է պնդել, որ Մոսկվան իբր արհեստականորեն մեծացնում է գազի պահանջարկը։

Այդ իսկ պատճառով, ըստ Politico-ի, եվրոպական իշխանությունները «Գազպրոմին» հարված են նախապատրաստում միանգամից մի քանի ուղղություններով. մի կողմից՝ պաշտոնապես մեղադրել ռուսական գազային հսկային գազի մենաշնորհի և մանիպուլյացիայի մեջ, իսկ մյուս կողմից՝ արգելափակել «Հյուսիսային հոսք—2»-ի գործարկումը:

Ավելի վաղ գերմանական Zukunft Gas գազային արդյունաբերության ասոցիացիայի տնօրեն Թիմ Քյոլերը հայտարարել էր, որ «Հյուսիսային հոսք—2» գազատարի գործարկումը տեղի կունենա 2022 թվականին, որից հետո գազի եվրոպական շուկայում գները կկայունանան։ Նրա կարծիքով՝ «Գազպրոմը» շահագրգռված չի լինի վառելիքի չափազանց բարձր գին սահմանել, քանի որ դա կարող է հանգեցնել գազի սպառման կրճատմանը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը